News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կապիտալ ծախսերի մասին որ խոսում եք, ինձ թվում է, որ ես եմ խոսում. Չնեղանաք, բայց դուք սկսել եք կապիտալ ծախսերի մասին հարցադրումներով խոսել իմ վարած հրապարակային խորհրդակցություններից ու ելույթներից հետո, երբ ես ճշգրիտ այդ նույն բանը ասել եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ կապիտալ ծախսերը թերակատարվում են:

«Այո, ճիշտ եք ասում, բայց եթե այդ ուղղությամբ ենք գնում, բա ինչի՞ եք անընդհատ խոսում բանկային երաշխիքի մասին: Դա կարեւոր գործոններից է, որ չենք կարողանում կապիտալ ծախսերի որակը բարձրացնել, որովհետեւ գալիս են, մեկ մլն-անոց գործը 30 հազարով հաղթում են, հետո չեն անում, անում են անորակ, չենք ընդունում այդ գործը, եւ կատարման դեմը գրվում է զրո»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի բյուջեի ամենաչկատարված մասը կոռուպցիոն գումարների վերադարձի հարցն է.

«Ընդ որում, դա առաջին հերթին անվտանգության ոլորտի հետ առնչություն ունի: Ես նախընտրական շրջանում ասել եմ, որ մենք պետք է 1,5-2 մլրդ դոլար ի վիճակի լինենք դնել Զինված ուժերի եւ անվտանգության վրա, եւ այդ գումարները պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից: Այս ամենի մեջ ուրիշ բան մի փնտրեք, այդ ամենի անկյունաքարը սա է: Կոռուպցիոն համակարգն ամենաշատը սիրում է փողը եւ իրենք չեն ուզում իրենց փողից հրաժարվել:

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվել, որը շուտով կսկսի կիրառվել, կոռուպցիոն գործերով հսկայական հաջողություններ կան փաստական մասով: Բայց ունենք նաեւ իրավական բնույթի խնդիրներ, որոնք պետք է փորձենք լուծել: Այդ խնդիրները մինչեւ հիմա գոյություն ունեն: Օրինակ փողերի լվացման հետ կապված մինչեւ հիմա գոյություն ունեն ԵՄ-ում, ամբողջ աշխարհում: Հիմա դատական պրակտիկա է փոխվում ամբողջ աշխարհում, որ այս ուղղություններով գործերը առաջ գնան»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ