News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սեւերի կյանքերը կարեւոր են» շարժման առաջնորդ Հոք Նյուսոմը կոչ է արել զրկել ֆինանսավորումից ԱՄՆ-ում ոստիկանությանը՝ առաջարկելով այլ մոտեցում հանցագործության դեմ պայքարում, եւ հիասթափություն է հայտնել ամերիկյան քաղաքականության վիճակի մասին, երբ խոսքը վերաբերում է աֆրոամերիկացիների հանրույթին, հաղորդում է Fox News-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում երկու կուսակցություններն էլ հուսախաբ են արել սեւամորթներին՝ ավելի շատ սպասարկելով կորպորացիաներին, քան զբաղվելով մարդկանց խնդիրներով, եւ չեն զբաղեցրել պատշաճ դիրք հանցագործության մակարդակը կրճատելու համար։

«Սեւամորթները չեն վստահում քաղաքական գործիչներին։ Նրանք չեն հավատում դեմակրատներին։ Նրանք չեն հավատում հանրապետականներին»,-ընդգծել է Նյուսոմը։

Նա հավելել է, որ աֆրոամերիկացիներն ունեն խնդիր, որը կապված է այն հանգամանքի հետ, որ «կառավարությունն անցել է բոլոր սահմանները», ինչի օրինակն է ոստիկանությունը։

Նյուսոմի կարծիքով՝ սխալ է համարել, որ հանցագործության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ավելի շատ ոստիկան։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է դիտարկի հանցագործությունը՝ որպես ճգնաժամ առողջապահության ոլորտում։

«Նրանք հուսահատվել են, նրանք աղքատ են, նրանք թերի կրթություն են ստացել եւ անտեսվել են կառավարման ամերիկյան համակարգի կողմից»,-ասել է Նյուսոմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ