News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանի բնակիչներին չի հաջողվել առաջին փուլով ընտրել երկրի նախագահ, այդ մասին վկայում են էքզիթ փոլերի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Էքզիթ փոլից պարզ է դառնում, որ հուլիսի 12-ին երկրում կայանալիք ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Լեհաստանի գործող առաջնորդ Անջեյ Դուդը, որը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 41,8 տոկոսը, եւ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին, որը ներկայացնում է լեհական խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը․ Թշասկովսկին հավաքել է ձայների 30,4 տոկոսը։

Պետական ընտրահանձնաժողովն ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքները պատրաստվում է հրապարակել հուլիսի 1-ին։ Ամեն ինչ կախված կլինի տարածաշրջանային ընտրահանձնաժողովներից, այդ թվում՝ արտասահանում տեղակայված, ստացվող հաշվետվությունների արագությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ