News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը չի քննի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությւան համար Թրամփի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Իրանի իշխանությունների հնարավոր հայցը, քանի որ այն հակասում է կազմակերպության ներքին կանոններին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիոնում գտնվող միջազգային ոստիկանական կազմակերպության մամուլի ծառայությանը։

«Ինտերպոլի սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, «կազմակերպությանը խստիվ արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի ցանկացած միջամտություն կամ գործողություն կատարել»,- ասել են Ինտերպոլում: Այդ պատճառով, եթե նման հայցեր ներկայացվեն, մեր սահմանադրության դրույթների եւ Ինտերպոլի կանոնների համաձայն, նմանատիպ հարցումները չեն դիտարկվի»,- ընդգծել են կազմակերպությունում:

Երկուշաբթի օրը, ավելի վաղ, Թեհրանի դատախազ Ալի Մեհրը հայտարարել էր, որ Իրանի դատական իշխանությունները Ինտերպոլից պահանջում են, որ Թրամփի հանդեպ միջազգային հետախուզում հայտարարվի՝ գեներալ Սուլեյմանիի սպանության համար: «Հայտնաբերվել են ԱՄՆ-ի 36 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք մասնակցել են Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը»,- մեջբերում է նրան IRNA-ն: Դատախազը հավելել է, որ դատական մարմինները «հրահանգել են [այդ մարդկանց] պատասխանատվության ենթարկելու եւ Ինտերպոլի միջոցով կարմիր կարգավիճակ հայտարարելու մասին»: Նրա խոսքերով՝ «հիշատակված մարդիկ մեղադրվում են սպանության եւ ահաբեկչական գործունեության մեջ»:

Հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային գրոհ էր իրականացրել Իրաքում երկու օբյեկտների՝ Այն էլ Ասադի բազայի եւ Էրբիլ քաղաքի օդանավակայանի վրա, որոնք օգտագործել էին ԱՄՆ զինված ուժերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ