News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Twitch սթրիմինգային ծառայությունը հայտարարել է հարթակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակաունտի ժամանակավոր արգելափակման մասին՝ հեռարձակման ժամանակ «ատելության վարքագիծ» ցուցադրելու պատճառով: Ծառայության ներկայացուցիչը The Verge առցանց պարբերականին հայտնել է, որ հեռացվել է վիրավորական բնույթ ունեցող կոնտենտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես ցանկացած այլ [օգտատեր], Twitch-ում քաղաքական գործիչները պետք է հետեւեն ծառայությունների մատուցման մեր պայմաններին եւ ընկերության կանոններին: Մենք բացառություն չենք անում քաղաքական բովանդակությամբ կամ կարեւոր տեղեկատվական առիթներով կոնտենտի համար ու միջոցառումներ ենք ձեռնարկելու նյութերի դեմ, որոնք մեր նորմերը խախտում են»,- պորտալի փոխանցմամբ՝ ասել է Twitch-ի ներկայացուցիչը:

The Verge-ը նշում է, որ սթրիմինգային հարթակում Սպիտակ տան տիրոջ ակաունտի արգելափակումից կարճ ժամանակ առաջ ամերիկյան Reddit պորտալը, որտեղ բանավեճեր են վարում եւ լուրեր հրապարակում, արգելափակվել էր Թրամփի կողմնակիցների «r/The_Donald» խմբակցությունը: Կայքի գլխավոր տնօրեն Սթիվ Հաֆմանի խոսքով՝ հիշատակված խմբակցության անդամները երկար տարիներ շարունակ պարբերաբար խախտել են պորտալի քաղաքականությունը: Reddit-ի աշխատակազմը հեռացրել է նաեւ մոտ 2 հազար խմբակցություններ՝ կայքի աշխատանքի վերջին թարմացված սկզբունքների համաձայն, որոնք «ատելության քարոզչության» դեմ ավելի խիստ միջոցառումներ են նախատեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ