News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարսի գաղութացման համար սկզբում անհրաժեշտ է նվազագույնը 110 մարդ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկությունը պետք է Մարս ուղարկի նվազագույնը 110 մարդ, որ այնտեղ հիմնի ինքնաբավ քաղաքակրթություն: Բորդոյի Ազգային քաղաքագիտության ֆրանսիական ինստիտուտից Ժան-Մարկ Սալոթիի գրած եւ Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված է մաթեմատիկական մոդելավորման միջոցով գաղութացման արտասովոր լուծում:

«Մարսում ապրելու համար անհրաժեշտ է նորաբնակների եւ ինժեներական խնդիրների կազմակերպում: Նորաբնակների նվազագույն քանակությունը հաշվարկվել է, եւ արդյունքում ստացվում է 110 մարդ»,- հոդվածում նշել է Սալոթին, փոխանցում է Americaru-ն:

Նրա կարծիքով՝ սա «համեմատաբար փոքր թիվ է», բայց կօգնի ապահովել պաշարների եւ ռեսուրսների մշտական համալրումը: Նա պատկերացնում է այդ մարդկանց, որոնք բնակվում են թթվածնով լի գմբեթում եւ բույսեր են աճեցնում ապակուց կառուցված ջերմոցներում, որ ունեն «բավարար քանակությամբ լույս» ապահովող անդրադարձիչներ: Սալոթիի կարծիքով՝ բույսերին «համապատասխանող հողի համար անհրաժեշտ է քարերի, աղերի, ջրի եւ «օրգանական մնացորդների ու տարրալուծողների (միջատների եւ միկրոօրգանիզմների) տեսականի»:

«Ջուրը ձեռք է բերվելու սառցե տեղանքից եւ վերամշակվելու է բնական ֆիլտրերի օգտագործմամբ»,- հավելել է նա: Սալոթին նշել է, որ Կարմիր մոլորակում այդ մարդկանց ընդհանուր հաջողությունը, հավանաբար, կախված կլինի մի ամբողջ շարք գործոններից, այդ թվում այն բանից, թե նրանք իրար հետ որքան լավ են համագործակցում եւ հատկացնում իրենց ժամանակն ու ռեսուրսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ