
Բրիտանիայի կառավարությունը պետք է նոր միջոցներ ներդնի թվային գովազդում տեխնոլոգիական հսկաներ Google-ի եւ Facebook-ի գերխշխանությունը ստուգելու համար։ Այս մասին հայտարարել է Մրցակցության եւ շուկաների բրիտանական գործակալությունը (CMA)։
Թեեւ ծառայությունները, որ մատուցում են ամերիկյան ընկերությունները, «բարձր են գնահատվում» սպառողների եւ փոքր ձեռնարկությունների կողմից՝ առավել լայն լսարան ընդգրկելու համար, նրանք իրենց վրա են վերցրել թվային գովազդի վրա Մեծ Բրիտանիայի ծախսերի մոտ 80%-ը, որը 2019թ․ կազմել է 14 մլրդ ֆունտ սթեռլինգ։ «CMA-ն մտահոգված է նրանով, որ այդ ընկերությունները շուկայում ստացել են այնպիսի անհասանելի դիրքեր, որ մրցակիցներն այլեւս չեն կարող հավասար պայմաններում մրցակցել»,- ասել է CMA-ն։