News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 01:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում հայտնաբերվել է վթարված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոլանդ Մ., ծնված 2002 թ․), որի վարորդը և ուղևորը (Վահե Հ․, ծնված 2003 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերել
Նշանակվել է մասնագիտական ստուգում…
Ավտովթար Լոռու մարզում. 48-ամյա ոչ սթափ վարորդը 06-ով բախվել է ճամփեզրի թմբին
Ժամը 16:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա…
Չկա տեր ու ցավող. ՀՀ իշխանությունը չի շտապում խնդիրը հսկողության տակ առնել. Դավիթ Ռստակյանը՝ Ախալքալաքի դեպքերի մասին
5-6 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը եկավ Ջավախք, հանդիպման ժամանակ ես ելույթ ունեցա եւ ասացի՝ քանի ուշ չէ, եկեք միասին հասկանանք…
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր
Մի քանի պտույտ շրջված Toyota Alphard-ի համարանիշները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ինչ-որ մարդիկ հանել էին…
UNICEF. Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն երեք երեխա
«Մենք դեռ հեռու ենք երեխաների շրջանում մահվան եւ վիրավորների մասին ամբողջական թվերն ունենալուց...
Բեյրութի նավահանգստում դեռեւս վտանգավոր քիմիական նյութերով 20 բեռնախցիկ կա
Նրա խոսքերով՝ Ֆրանսիայից եւ Իտալիայից քիմիական նյութերի մի խումբ մասնագետներ, լիբանանյան փրկարարների հետ միասին, ներկայում աշխատում են բեռնախցերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ․․․
Ամենաշատ