News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը սկսվեց ընդմիջումով:

Սկսելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանության կողմի պահանջում արվել է առավելագույնը, որպեսզի պահպանի մասնակիցների միջեւ սոցիալական հեռավորությունը, եւ հետաքրքրվեց, թե ինչու փաստաբանները չեն պահպանում իրենց պաշտպանյալների հետ սոցիալական հեռավորությունը: Դատավորը ընդմիջում հայտարարեց, որպեսզի մասնակիցները զբաղեցնեն իրենց տեղերը:  

Հիշեցնենք, որ արդեն երկարատեւ ժամանակ է՝ նիստերը հետաձգվում են: Նախորդ նիստը հետաձգվել է, քանի որ դահլիճը թույլ չէր տալիս ապահովել ներկաների միջեւ սոցիալական հեռավորությունը: Հարցը հատկապես ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ կորոնավիրուսով են վարակվել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանն ու նրա կինը՝ Ինեսսա Պետրոսյանը, իսկ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ շփվել է վարակվածների հետ եւ դեռ չի ստացել թեստի պատասխանը:

Փաստաբանները նախորդ նիստին դատարանին միջնորդել են, որպեսզի դատական նիստերի դահլիճում անհրաժեշտ պայմաններ ապահովվեն։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ