News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԸՀ-ի վաղը՝ հուլիսի 8-ին, ժամը 15:00-ին կայանալիք նիստում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական 18-րդ մանդատը վերադարձնելուն:

Ավելի վաղ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ գրությամբ դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»,-նշել էր Մարուքյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ է նշանակված Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, ով կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Արման Բաբաջանյանը մանդատը վայր դնի:

Ինքը՝ Արման Բաբաջանյանը ԼՀԿ-ի դիմումը խոցելի է համարում. «Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են: Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել