News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները քննադատել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարի զեկույցը, որում նշվում է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն անօրինական էր, հաղորդում է AFP-ը։

«Պահանջվում է հատուկ ինտելեկտուալ անազնվություն, որպեսզի ներկայացվի զեկույց, որը դատապարտում է Միացյալ Նահանգներին ինքնապաշտպանության նպատակով գործողությունների համար՝ միաժամանակ դրական կերպով ներկայացնելով գեներալ Սուլեյմանիի՝ աշխարհում ամենամահաբեր ահաբեկիչներից մեկի տխրահռչակ անցյալը»,-հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։ «Այդ ձանձրալի զեկույցը ոտնահարում է մարդու իրավունքները՝ անցագիր տրամադրելով ահաբեկիչներին, եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն իրավացի էր՝ լքելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը»,-ասել է նա։

Ագնես Քալամարը եկել էր եզրահանգման, որ հունվարին Բաղդադի օդանավակայանում Սուլեյմանիի սպանությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ներկայացրել ապացույցներ, որ պլանավորվում էր հարձակում ընդդեմ ԱՄՆ շահերի։ «Սուլեյմանին պատասխանատու էր մարտական ռազմավարության եւ Սիրիայում ու Իրաքում Իրանի գործողությունների համար։ Սակայն կյանքին ներկայացվող իրական անմիջական սպառնալիքի բացակայության դեպքում ԱՄՆ ձեռնարկած գործողություններն անօրինական էին»,-գրել է նա։

Իրավունքի ոլորտում անկախ փորձագետը չի խոսում ՄԱԿ-ի անունից, սակայն հայտնում է կազմակերպությանն իր եզրակացությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ