News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի՝ ապամոնտաժման ենթակա հուշարձանը վաճառելու առաջարկով Նյու Յորքի իշխանություններին է դիմել ռուս գործարար Անդրեյ Ֆիլատովի Art Russe հիմնադրամը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախ պետք է գնել, ապա տեղադրել»,-ասել է Ֆիլատովը՝ հավելելով, որ հիմնադրամը պատասխանի կսպասի այնքան, որքան պահանջվում է:

Հիմնադրամում նշել են, որ Ռուզվելտը կարեւոր քաղաքական գործիչ էր, կապ ուներ Ռուսաստանի հետ երկու երկրների պատմությունների զարգացման տարբեր փուլերում:

Ավելի վաղ  The New York Times-ը հայտնել է, որ Ռուզվելտի հուշարձանը կապամոնտաժվի: Այդ գաղափարին հավանություն էր տվել Նյու Յորքի քաղաքապետարանը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ