News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սա քաղաքական հետապնդում է, շինծու քրեական գործ, դրա համար ես այս գործընթացի մասին իրավական որևէ գնահատական չեմ կարող տալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով երեկ Վերաքննիչ քրեական դատարանի վճռով առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության։

«Ի սկզբանե՝ մենք պիտի նայենք, թե գործը երբ է հարուցվել, ինչպես, ինչպիսի իրավական խնդիրներով է հարուցվել և ի վերջո, որ առ այս պահը չկա որևէ ցուցմունք որտեղ հստակ մատնանշվում է պարոն Ծառուկյանի առնչությունը այն քրեական գործին, որը կարվել է»,- ասաց պատգամավորը։

Մեր հարցին, թե խմբակցությունը մտահոգություններ ունի՞, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու գործով, որով անցնում է Գագիկ Ծառուկյանը, մեղադրանք է առաջադրվել նաև «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին և վերջինս կալանավորվել է, ավելի վաղ էլ կալանավորվել էր նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, Շաքե Իսայանը նախ նշեց, որ երբ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը խուզարկում էին, համակիրներից ահազանգեր էին ստանում, որ իրենց բնակարակները ևս խուզարկում են, առգրավում համակարգիչներ, փաստաթղթեր, ապա շարունակեց.

«Մտահոգությունը մեկն է՝ ամեն կերպ փորձ է արվում ըննդիմադիր քաղաքական ուժի և համակիրների շրջանում վախի մթնոլորտ և խուճապ առաջացնել։ Դա անընդունելի է, այդ կերպ մեզ չեն լռեցնելու, մենք շարունակելու ենք մեր քննադտական խոսքն ասել։ Եվ այն արտահայտությունները, թե այս «պատերազմական» իրավիճակում ինչպես եք դուք համարձակվում մեզ քննադատել, մեզ չի կանգնեցնելու, որովհետև մենք ուզում ենք, որ «պատերազմական» իրավիճակում մեր պետությունը հաղթի և չենք սպասելու, որ պետությունը պարտվի, և հետո հայտարարենք, որ դուք այսպես պիտի անեիք»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը օրերս հայտարարություն էր տարածել և կոչ արել իշխանությանը ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Ըստ տիկին Իսայանի՝ իշխանությունը ցանկանում է ամեն կերպ հեղինակազրկել ԲՀԿ քաղաքական գործիչներին․

«Բայց սա անցողիկ է։ Այն մարդիկ, որոնք այս «օպերացիան» իրականացնում են, ասեմ, որ սա բումերանգի էֆեկտ է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը իրենց օրինակով պիտի ցույց տա, որպեսզի ատելության գեներացումը մեղմացվի։

Շաքե Իսայանը չի բացառում, որ իրենց խմբակցության առանձին պատգամավորներ հետագայում կարող են անցնել ինչ-որ քրեական գործերով։

«Բայց մենք պատրաստ ենք և անգամ այդ պարագայում, երբ նրանք ստիպված կլինեն ամբողջ խմբակցության պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցել, միևնույն է՝ այն խնդիրները, որոնց մասին մենք խոսել ենք և պարոն Ծառուկյանը խոսել է, այդ ամենը չի լուծվելու»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Իսկ պատգամավորն ինչպե՞ս է գնահատում Սամանադրական դատարանի այսօրվա գործունեությունը, քանի որ քվորում չլինելու պատճառով Բարձր դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ հարցին ի պատասխան Շաքե Իսայանը ևս կարծիք է հայտնել, որ ՍԴ-ում հենց հիմա է ճգնաժամ։ Մինչդեռ, հիշեցնենք, որ վերջին մեկ տարում իշխանություններն անընդհատ հայտարարում էին, որ ՍԴ-ում ճգնաժամ կա և իշխանությունը պիտի լուծի դա։

ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է իրեն զգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը վարակվել է կորոնավիրուսով։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանի վիճակը նորմալ է, ապաքինվում է։ Պատգամավորի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահը բուժումը տանն է ստանում։

Շաքե Իսայանն անդրադարձավ նաև վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների նախագծին, որով առաջակվում է Հայ եկեղեցու պատմություն առարկան հանել դպրոցական ծրագրից և ինտեգրել այլ առարկաների։ Խմբակցությունում քննարկումներ եղել են այս թեմայով, բայց դեռ վերջնական դիրքորոշում հայտնելու համար վաղ է։ Այնուամենայվիվ, Շաքե Իսայանը նկատում է, որ ԲՀԿ-ն պահպանողական արժեքների կրողն է, և բնականաբար, կուսակցության համար, ՀԵՊ առարկան դպրոցներում մեծ դեր ունի։

«Այլ հարց է, թե մասնագիտական առումով դասավանդող ուսուցիչները որքանով են պատրաստ այդ առարկան դասավանդելու, վերապատրաստվելու կարիք ունե՞ն, թե ոչ»,- նկատեց նա։

Ըստ պատգամավորի՝ այդ թեմայի առնչությամբ խմբակցությունը քննարկումներ կունենա Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ