News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մերժել է ՄԱԿ-ի արտադատական ​​մահապատժի հարցերով հատուկ զեկուցող Ագնես Քալամարի եզրակացությունները, ով օրենքի խախտում է համարել ամերիկացիների կողմից  իսլամական հեղափոխության կորպուսի «Ալ-Քուդս» հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի չեզոքացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մերժում ենք ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քալամարի կողմից հնչեցրած զեկույցը եւ կարծիքները: Տիկին Քալամարի եզրակացությունները կեղծ են»,- նշվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

Ըստ Պոմպեոյի՝ հարվածը, որի հետեւանքով սպանվեց Սոլեյմանին, «պատասխան էր Իրանի կողմից նախորդ ամիսների ընթացքում իրականացված մի շարք զինված հարձակումների սրմանը»: Ամերիկյան արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ հարվածը «հասցվել է՝ ԻրանինԱՄՆ-ի եւ ամերիկյան շահերի դեմ հետագա հարձակումներից  զերծ պահելու, ինչպես նաեւ «Ալ-Քուդս»-ի հնարավորությունները թուլացնելու համար»:

Պետքարտուղարը հավելել է, որ «Միացյալ Նահանգները թափանցիկ են հարված հասցնելու հարցում միջազգային իրավունքի հիմունքների մասով»: «Ինչպես մենք շեշտեցինք 2020 թվականի հունվարի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածին համապատասխան նամակում, հարվածը նախաձեռնվել էր ԱՄՆ-ի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը իրականացնելիս»,- ամփոփել է Պոմպեոն:

Հինգշաբթի Քալամարը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանում հայտարարել էր, որ «իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացումը ՄԱԿ-ի՝ ուժի կիրառումը կանոնակարգող կանոնադրության խախտում էր եւ կամայական սպանություն»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ