News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խորապես ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար, որն ընդունվել է «առանց նախնական երկխոսության», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խորապես ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու թուրքական իշխանությունների որոշման համար, որն ընդունվել է առանց նախնական երկխոսության»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ուրբաթ օրը Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկել է Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ