News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:

«Նախագահն ասել է, որ եթե նույնիկ ԱՄՆ-ը ամեն շաբաթ էլ ավելի շատ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինի հետ լավ հարաբերությունները չեն փոխվի »,-հայտնել է պարբերականը:

Նա նաեւ ասել է, որ ՌԴ նախագահի հետ փորձում են միջուկային սպառազինության մասին պայմանագիր մշակել:

Թրամփը նաեւ մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Աֆղանստանում «Թալիբան» շարժմանն աջակցելու մասին տեղեկությանը: «Կարծում եմ՝ վերջին բանը, ինչը նրանք ցանկանում են Աֆղանստանի հետ կապ ունենալն է: Սովետական միությունը դարձավ Ռուսաստան Աֆղանստանի պատճառով»,-հավելել է Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ