News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հերթական ընդմիջումից հետո շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Օրակարգում են պաշտպանական կողմի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունները հարցաքննության հրավիրվածների ցուցակի լրացման, Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի վերացման մասին:

Դատավորը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ կարծիքի են հարցերի առաջնահերթության վերաբերյալ: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ գույքի կալանքի վերացման հարցն ավելի շտապ է, քան դատարան կանչելը, եւ առաջարկեց սկսել գույքի կալանքի վերացման հարցից: Չնայած այն հանգամանքին, որ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գույքն, այնուամենայնիվ, տարբեր է, դատավորը որոշեց միասին քննել: Այնուհետեւ պարզվեց, որ տեխնիկական պատճառներով գույքի կալանքը վերացնելու միջնորդությունը չի ստացվի քննել, եւ դատարանը որոշեց քննել Ալումյանի միջնորդությունը դատարան հրավիրվածների ցուցակը լրացնելու մասին:

Այսպիսով՝ փաստաբանն առաջարկեց ցուցակի մեջ ներառել հիմա արդեն ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին եւ ՍԴ մի շարք դատավորների՝ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին եւ Կիմ Բալայանին, որոնք քննել են նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքները: Փաստաբանի խոսքով՝ նրանք կարող են գործի համար կարեւոր տեղեկություններ հայտնել, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակում ՍԴ-ի վրա ենթադրվող ճնշման վերաբերյալ: Փաստաբանը նաեւ միջնորդեց դատարան հրավիրել Սամվել Մայրապետյանին, որը կարող է կարեւոր տեղեկություններ հայտնել մեղադրանքի մյուս մասով: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրավերը, որը ստորագրել է մեղադրանքի համար կարեւոր 0038 հրամանը: 

Մեկնաբանելով այն հարցը, որ թվարկվածներից ոմանք անցնում են այլ կարգավիճակով, փաստաբանը նշեց, որ նրանց կարող են հարցաքննել ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ այն, որով անցնում են: Այլ հարց է, եթե անձն ինքը հրաժարվի ցուցմունքներ տալ: «Ես առաջարկում են նրանց հրավիրել վկայի կարգավիճակով: Սակայն եթե դատարանը համարի, որ չի կարող նրանց վկայի կարգավիճակով հարցաքննել, կարող է հարցաքննել ցանկացած այլ կարգավիճակով, որը հնարավոր կհամարի»,- նշեց փաստաբանը: Ինչ վերաբերում է ներկայության ապահովման տեխնիկական կողմին (ոմանք հետախուզվում են կամ երկրի սահմաններից դուրս են գտնվում), ապա փաստաբանը հիշեցրեց, որ եթե դատարանը որոշի նրանց ցուցակի մեջ ներառել, դա չի նշանակում, որ դատարանը պետք է անհապաղ ապահովի նրանց ներկայությունը:

Այնուհետեւ, Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց համապատասխան ցուցակում ընդգրկել Մանվել Գրիգորյանին, Գեւորգ Կոստանյանին, Տիգրան Կարապետյանին, Վահագն Հարությունյանին, Արմեն Հակոբյանին: Այդ անձանց հասցեները առկա են գործում, քանի որ քննիչը համարել է, որ իրենք ներգրավված են գործում, բայց ինչ-ինչ պատճառներով նրանց չի ներառել դատարան հրավիրվածների ցուցակում: Դատավորի այն հարցին, թե ինչ հիմքերով է դա պահանջում, փաստաբանը բողոք արտահայտեց դատավորի դեմ, ով ժամանակին ցուցակը անփոփոխ է թողել: «Ցուցակում կա 800 մարդ, սակայն ձեր մտքով երբեք չի անցել, թե ով եւ ինչու է ընդգրկվել այս ցուցակում: Այժմ դուք խախտում եք մրցունակության սկզբունքը եւ մեզնից պահանջում եք պատասխան, թե ինչու ենք մենք ուզում հրավիրել նրանց»,- ասաց փաստաբանը:

Ի պատասխան՝ դատավորը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգիրքը եւ հայտարարեց, որ միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր է հիմնավորում տալ: Փաստաբանը պատասխանեց, որ այս դեպքում դատավորը պետք է դատախազությունից նույն բացատրությունը պահանջի՝ ցուցակում ընդգրկված բոլոր անձանց վերաբերյալ:

Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Փաստաբանը միջնորդեց, որ այդ ցուցակում ընդգրկվեն Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Ավետ Ադոնցը, Արծրունի Աղաջանյանը:

Մեղադրող կողմի կարծիքը դատարանը կլսի հուլիսի 21-ին, ժամը 13-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ