News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով խաղաղ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերի հայտարարությունները։

«Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններից: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ապա պարզ չէ, թե ո՞ւմ հետ է այդ երկիրը խոսելու ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանը մտադիր է՞ վերսկսել բանակցությունները ղարաբաղյան կողմի հետ, թե՞ ոչ: Մենք չգիտենք:

Վերջերս Ադրբեջանը տարբեր ձեւերով փորձում է պատերազմի սպառնալիքներով հանդես գալ: Եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այս շարքից է, ապա դա մեզ չի զարմացնում եւ չի տպավորում:

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից»,- շեշտեց Աննա Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ