News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սեւանի ոստիկանության բաժինը շարունակում է հետաքննությունը Սեւանի թեակղզու հատվածում բնապահպանության նախարարի հրահանգով ծառերի զանգվածային հատման կապակցությամբ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնությունից, Բնապահպանության նախարարը մայիսի 11-ի առավոտյան անձամբ ժամանել է ծառահատվող տարածք եւ բացատրություն տվել ոստիկանության աշխատակիցներին, ովքեր վարում են հետաքննությունը։ Նախարարը հաստատել է, որ ծառահատումը կատարվում է իր հրամանով եւ տեղում հրահանգել է սկսել հանրային լողափի շինարարական աշխատանքները։ Ներկա դրությամբ պարզ չէ, թե բնաապահպանության նախարարությունն ունի՞ արդյոք շինարարական աշխատանքների համար օրենքով սահմանված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր եւ շինարարական թույլտվություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Բնախահպանության նախարարության, Սեւանի թերակղզում ոչ թե ապօրինի ծառահատում է եղել, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում:

Հիշեցնենք, որ մամուլում հաղորդագրություն էր տարածվել, որ մայիսի 8-ին Սեւան քաղաքի ոստիկանության աշխատակիցները կանխել են թերակղզում ապօրինի զանգվածային ծառահատումը: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, եւ աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլեւ շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ