Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NWS.am-ին հայտնում են, որ աշխատանքների անվտանգ եւ բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն եւ պահպանել անվտանգ երթեւեկության կանոնները։