News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում ելույթ կունենա New Generation կվարտետը՝ ներկայացնելով դասական եւ ժամանակակից երաժշտություն։ Համերգը կազմակերպում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը` Գյոթեի ինստիտուտի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ:

Հայաստանում Գերմանիայի դեսպնատնից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրում ընդգրկված են կատարումներ Կալդինիի, Հենդելի, Չայլդսի եւ այլոց ստեղծագործություններից։

Չորս երիտասարդ ֆլեյտահարուհիները, նվագելով չորս տարբեր ֆլեյտաներով, քննադատաբար են մոտենում ունկդրման սովորույթներին եւ կոտրում են դրանք։

Կվարտետը նվաճել է բազմաթիվ առաջին մրցանակներ եւ մեծ հաջողությամբ բազմաթիվ համերգներ ունեցել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում։ Այժմ ֆլեյտահարուհիները համերգային շրջագայություն են կատարում Հարավային Կովկասով։

Նրանց առաջին կանգառը Երեւանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ