News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Չինաստանի կառավարության վրա ճնշումը մեծացրել է՝ հայտարարելով նոր պատժամիջոցներ մտցնելու ճանապարհով Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում ույգուրների նկատմամբ մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու մտադրության մասին, հայտնում է Fox News-ը:

«Սինցզյանում ույգուրների եւ մուսուլման մյուս փոքրամասնությունների նկատմամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության թույլ տված մարդու իրավունքների խախտումները դարի բիծն են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը Սինցզանյան արտադրական եւ շինարարական կորպուսը որակել է որպես Չինաստանի Կոմունիստական կուսակցության կիսառազմական կազմակերպություն եւ մարդու իրավունքների խախտող:

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել նաեւ Սինցզանյան արտադրական եւ շինարարական կորպուսի քաղաքական կոմիսար Սուն Ջինլոնգի եւ կուսակցության փոխքարտուղար եւ կազմակերպության հրամանատար Պեն Ջիարուիի դեմ՝ նրանց մեղադրելով  ույգուրների իրավունքների ենթադրյալ խախտումներին մասնակցելու մեջ:

«Ինչպես եւ ավելի վաղ էր հայտարարվել, Միացյալ Նահանգները հավատարիմ է իր ֆինանսական ազդեցության լայն սպեկտրի օգտագործմանը, որ պատասխանատվության ենթարկի Սինցզյանում եւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները խախտողներին»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

ԱՄՆ-ն ավելի վաղ արդեն մի շարք պատժամիջոցներ սահմանել էր չինացի պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների դեմ՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով:

Հիշեցնենք, որ ույգուրների եւ Չինաստանում մուսուլման փոքրամասնությունների իրավունքների ենթադրյալ խախտումների մասին առաջին անգամ հայտարարել էր Թուրքիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ