News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին Փարիզի Աստվածամոր տաճարում կսկսեն ապամոնտաժել մեծ երգեհոնը, հաղորդում է Le Figaro թերթը։

Երգեհոնն ապամոնտաժելու համար հուլիսի ընթացքում տեղադրել են 30-մետրանոց աստիճաններ։ Երաժշտական գործիքը գտնվում է տաճարում  1733 թվականից։ Այն ամենախոշորն է ամբողջ Ֆրանսիայում, հաղորդում է MIGNews-ը։

Հրդեհի ժամանակ գործիքը չի տուժել, սակայն ծածկվել է կապարից փոշով։ Երգեհոնն ունի խորին մաքրման եւ վերանորոգման կարիք։ Գործընթացը կտեւի շուրջ չորս տարի եւ կավարտվի 2024 թվականին, իսկ միայն ապամոնտաժումը կտեւի մինչեւ տարեվերջ։

«Մենք ցանկանում ենք վերականգնել գործիքը՝ բերելով նախքան հրդեհը եղած վիճակի»,-ասել է վերանորոգման համար պատասխանատու կառույցի ղեկավար Ժան Լուի Ժորժելենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ