News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում չկա մի քաղաքական ուժ, որը բացթողումներ չի ունեցել: Սակայն պետք չէ անընդհատ հետ նայել: Մենք պետք է հետեւություններ անենք անցյալի սխալներից, բացթողումներից, մարտահրավերներից եւ նայենք դեպի ապագան: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նախկին իշխող Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ եթե Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահը կրթված եւ նորմալ անձնավորություն է, իսկ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում, ապա այդ վարչապետին ուղղված շատ հարցեր են ծագում: «Նա մերժեց այն պլատֆորմը, որը հաջողվել էր կառուցել Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը»,- վրդովմունք հայտնեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումներից հետո հաջողվեց կոնկրետ առաջընթաց գրանցել, մասնավորապես՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանի մոնիտորինգի մեխանիզմների ձեւավորման հարցով։

ՀՀԿ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ 2016 թվականից մինչեւ 2018 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել 10 հատուկ հայտարարությունով, որտեղ հղումներ են արվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին: «Եվ դրանք ընդամենը ուղիղ հղումներ են, սակայն արվել են նաեւ անուղղակի հղումներ: 2018-ից հետո դրանց թիվը հասել է զրոյի: Փոխարենը նրանք սկսեցին կենտրոնանալ Դուշանբեում կայացած հանդիպման վրա: Եվ դրանից հետո Ալիեւը դարձավ կրթված, նորմալ եւ ընդհանրապես աներեւակայելի անձնավորություն, իսկ Ադրբեջանը՝ կառուցողական... Հենց մեր կառավարության օրոք, երբ բանակցային գործընթաց էր տարվում, Ալիեւը դժգոհեց, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Շարմազանովը:

Ընդ որում, նա նշեց, որ աջակցում է բոլոր այն քաղաքական գործիչներին եւ առաջնորդներին (մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին), ովքեր հայտարարում են, որ հայկական կողմը չպետք է ենթարկվի եւ տրվի շանտաժի: Նախկին պատգամավորի խոսքով՝ եթե Ադրբեջանը սպառնում է Հայաստանին նրանով, որ դուրս կգա բանակցային գործընթացից, ապա դա այդ երկրի քաղաքական ղեկավարության անձնական գործն է: «Ժամանակին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս խնդիրը լուծելու համար կա ընդամենը երկու ճանապարհ ՝ պատերազմ եւ բանակցություններ, եւ որ հայկական կողմը պատրաստ է երկուսին էլ: Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած իշխանությունը պետք է խաղաղություն չքարոզի՝ այն, ինչ նրանք փորձում էին անել Տավուշի ուղղությամբ դիմակայության ժամանակ: Ադրբեջանցիները ռմբակոծում էին մեր գյուղերը, իսկ այստեղ նրանք խաղաղություն էին քարոզում: Դա նույնն է, եթե Սումգայիթի ջարդերի ժամանակ հայերը խաղաղության կոչեր անեին: Ի՞նչ խաղաղության կոչեր կարող են լինել, եթե ձեզ սպանում են»,- ասաց ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ ինքը չի պատկերացնում Ղարաբաղում այնպիսի ուժ, որը Ադրբեջանի կողմից ագրեսիայի ժամանակ կխոսեր խաղաղության մասին:

ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել: Նա նաեւ վրդովմունք հայտնեց առ այն, որ նոր իշխանությունները, դեռ երկիրը չղեկավարած, անմիջապես սկսեցին ձերբակալել կամ հրաժարվել ղարաբաղյան շարժման հերոսներից: «Նրանք ամենուր փորձում են խցկել Նիկոլ Փաշինյանի անունը: Նրանք արդեն հասել են այն կետին, երբ ուղղակիորեն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ղեկավարել Անվտանգության խորհրդի աշխատանքը եւ մարտերը Տավուշի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը դարձավ մարշալ Ժուկովը: Նա արդեն անձամբ է ղեկավարում ամեն ինչի... Եթե այսպես շարունակվի, ապա կստացվի, որ Շուշիի ազատագրման պլանը եւս Նիկոլ Փաշինյանի կողմից էր հաստատվել, Բեռլինի գրոհում՝ եւս, եւ Թալիշի եւս նա է ազատգրել»,- հեգնանքով եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ