News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հոբելյանական տրանշի տեղաբաշխումը։

Հոբելյանական՝ 10-րդ թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 4,75%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ օգոստոսի 3-ին։

Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։

Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով տեղաբաշխման նման արագությունը կանխատեսելի էր․ «Դեռ մինչև պարտատոսմերի թողարկումը ստանում էինք բազմաթիվ հարցադրումներ մեր հաճախորդների կողմից, թե երբ կկարողանան ձեռք բերել IDBank-ի պարտատոմսերը։ Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով»,- ասել է Արման Ասատրյանը։

Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։

Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում.

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ