News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որոշ քաղաքացիների:

Նրանք են՝ Նավասարդ Կամոյի Հակոբյանը, Լևոն Խաչատուրի Գևորգյանը, Միքայել Գևորգի Հարությունյանը, Խաչիկ Արմենակի Անդրեասյանը, Մարտին Խորենի Շահբազյանը, Դավիթ Արսենի Աբրահամյանը, Էդուարդ Մհերի Հրմուշյանը, Սևան Ավետիսի Ղարիբյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ որոշ քաղաքացիների տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը:

Այսպիսով, Հովհաննես Գևորգի Կոշեցյանը, Արտյոմ Արթուրի Ղազարյանը, Համլետ Արթուրի Սարգսյանը, Հայկազ Արթուրի Եսայանը, Ռուբեն Մանվելի Մովսիսյանը ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի  հունիսի 30-ին, Վահագն Վաչագանի Խաչատրյանը և Արտուր Սամվելի Դավթյանը ուսումնառությությունը ավարտելու են 2021 թվականի  փետրվարի 26-ին, Կարեն Ռուդիկի Հովհաննիսյանը ուսումնառությունը ավարտելու է 2021 թվականի փետրվարի 28-ին, Սահակ Անդրանիկի Ավագյանը ուսումնառությունը ավարտելու է 2022 թվականի հունիսի 30-ին:

Տպել
Ամենաշատ