News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռեւս բավական բարձր տեղ է զբաղեցնում: Այս մասին այսօր` մայիսի 17-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Երեւանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի փախստականների կարգավիճակին եւ ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման եւ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից ԼՂ-ում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:

Այնուհետեւ վարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված եւ Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման եւ հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ  համագործակցության» թեմայով միջազգային համաժողովին: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է  գործազրկության մակարդակը:

Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է  եւ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ