News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

SkyDrive Inc ընկերությունն ավարտում է աշխարհում ամենափոքր eVTOL սարքի նախատիպի փորձարկումներն ու պատրաստվում նախագծի կոմերցիոն շահագործման Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։ Մեկնարկը կտրվի Տոկիոյում եւ Օսակայում։ Թռիչքի միջին տեւողությունը կկազի 5-10 րոպե մինչեւ 100 կմ/ժ արագությամբ։ Առաջին թռիչքուղիները կլինեն ջրի վրա։ Սկզբում SkyDrive մեքենաները կտեղափոխեն մեկական ուղեւոր, հաղորդում է HighTech+-ը։

SD-XX կոդով SkyDrive-ի էլեկտրական նախատիպը ներկայիս ամենափոքր eVTOL ինքնաթիռներից է։ Այն ունի 1.5 մետր բարձրություն, 4 մետր երկարություն եւ 3.5 մետր լայնություն։ Մեքենան կտեղափոխի ուղեւորին մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ։ Ինքնաթիռը համալրված է ավտոպիլոտով, սակայն փորձարկումների նախնական փուլում սրահում կգտնվի օդաչու, ուստի մեքենան կարող է տեղափոխել միայն մեկ ուղեւոր, հաղորդում է Japan Times-ը։

Ուղեւորները կտեղափոխվեն քաղաքի տարբեր շրջաններ՝ կենտրոնից օդանավակայան, կենտրոնից ծայրամասեր։ Լիցքավորման կայանները կտեղադրվեն բարձրահարկ շենքերի տանիքներին։

Նախագիծը հովանավորում է Ճապոնիայի կառավարությունն ու ավելի քան 100 մասնավոր ընկերություններ, այդ թվում՝ NEC-ը, Panasonic-ն ու Yazaki-ն, որոնք ապահովում են ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլ նաեւ մարդկային ռեսուրսներ ինժեներների եւ ծրագրավորողների տեսքով։ Ծառայության կոմերցիոն շահագործման սկիզբը նախատեսվում է 2023 թվականին, իսկ 2024 թվականին ընկերությունը նախատեսում է տեղափոխել 1000 մարդ, 2028-ին՝ կսկսի վաճառել թռնող ավտոմեքենաներ մասնավոր հաճախորդներին անձնական օգտագործման համար։ Հայտարարվել է, որ յուրաքանչյուր մեքենան կարժենա ոչ ավել, քան պրեմիում դասի ավտոմեքենաները։

Կանխատեսվում է, որ 2050 թվականին ցանկացած քաղաքացի կկարողանա տեղափոխվել մայրաքաղաքի 23 թաղամասերի սահմաններում առավելագույնը 10 րոպեում։

Morgan Stanley-ն նշում է, որ ակնկալվում է առաջիկա 20 տարիների ընթացքում eVTOL տրանսպորտի շուկան մեծացնել մինչեւ 1,5 տրիլիոն դոլարով, սակայն սկզբում աէրոտաքսին կլրացնի գործող տրանսպորտային ենթակառուցվածքը, ինչպես, օրինակ, սովորական ուղղաթիռները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ