News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի ծրագրերը Իրաքում ռազմական ներկայությունը կրճատելու մասին։

«ԱՄՆ-ը պատրաստվում է կրճատել ռազմական ներկայությունն Իրաքում»,-գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում՝ հղում անելով One America News Network կայքում նույնանուն հոդվածին։

Տեղեկատվական նյութում, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ը կկրճատի իր զորքերի թիվը տարածաշրջանում` 5200-ից հասցնելով 3500-ի։

Բացի այդ, մեջբերվում է ԱՄՆ նախագահի խոսքերը, որը հայտարարել էր, որ ի տարբերություն այլ վարչակազմերի՝ նա հեռու է պահում Ամերիկան նոր պատերազմներից։

Ասվում է նաեւ Դոնալդ Թրամփի՝ առաջիկայում տարածաշրջանից զորքերն ամբողջությամբ դուրս բերելու որոշման մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ