News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Բացարձակապես անհասկանալի են այն չափանիշները, որոնցով քննչական մարմինը ղեկավարվում է տուժողներին «ընտրելիս»։ Այս մասին սեպտեմբերի 8-ի դատական նիստում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Ալումյանը որպես հայտարարություն նշեց տուժող կողմի բացակայությունը՝ դատարանին հիշեցնելով պատճառները պարզելու անհրաժեշտությունը։ Նա զուգահեռ հիշեցրեց կոնկրետ այս գործով տուժողների կարգավիճակի հաստատման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ փաստարկն այն մասին, որ դատավարության բոլոր մասնակիցները, ինչպես հիմնական, այնպես էլ առանձին վարույթ անջատված մասով, կարգավիճակը պահպանում են բոլոր գործերով, քննադատության չի դիմանում։ 

«Գործով, որը հիմա ՀՔԾ վարույթում է, անցնում են 228 տուժողներ եւ նրանց իրավահաջորդներ։ Եթե հարգարժան դատախազները կարծում են, որ տուժողները պահպանում են իրենց կարգավիճակը, ապա բոլորին պետք է հրավիրեին այս դատավարությանը։ Բայց անհասկանալի չափանիշներով 228-ից հրավիրել են միայն 102-ին։ Չափանիշները բացարձակապես անհասկանալի են։ Ինչո՞ւ են նրանք 102-ին հրավիրել, իսկ մնացյալին չեն հրավիրել»,- հարց բարձացրեց փաստաբանը։

Անդրադառնալով ընդհանրապես տուժողների մասնակցությանը` փաստաբանը հիշեցրեց, որ նմանատիպ իրավական վեճ  կար նաեւ «յոթի գործով» դատավարությունում: Այն ժամանակ դատախազ Կորյուն Փիլոյանը նշել էր, որ ամբաստանյալները մեղադրվում են զանգվածային անկարգությունների կազմակերպման, այլ ոչ թե տուժողներին վնաս պատճառելու մեջ: «Հոդվածները տարբեր են, բայց մեղադրանքի տրամաբանությունը նույնն է: Ներկաներից ոչ ոք չի մեղադրվում ֆիզիկական կամ նյութական վնաս պատճառելու մեջ»,- շեշտեց փաստաբանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ գործով ոչ մի տուժած սահմանադրական կարգի տապալման հետեւանքով որպես այդպիսին չի ճանաչվել. մասնավորապես, դրանում են մեղադրվում  Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները: Փաստաբանը հիշեցրեց նաեւ, որ դատարանը չի ապացուցել, թե կոնկրետ տուժողի ինչպիսի եւ ում գործողությունների արդյունքում է պատճառվել վնասը: «Այն դեպքում, երբ ոչ ոքի հայտնի չեն կատարվածի հանգամանքները, եւ խոսքը միայն այս գործընթացի մասին չէ. ոչ ոքի չի կարող մեղադրանք առաջադրվել գործողություն կատարելու մեջ»,- ասաց փաստաբանը` առաջարկելով գործընթացից հանել դրանում անիրավականորեն մասնակցող անձանց:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց արտահայտված տեսակետին` պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներն անհիմն համարելով: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ օրենքը ղգործով ամբաստանյալների կարգավիճակի հաստատում չի նախատեսում: Նրա կարծիքով` պաշտպանական կողմի կողմից տուժողներին գործընթացից «հեռացնելու» ցանկությունը կապված է մեղադրանքի` բռնություն նախատեսող մասի հետ: Իսկ եթե չկան տուժածներ, չկա բռնություն, ամփոփեց դատախազը: Ընդ որում, նա հաստատեց, որ ամբաստանյալներից ոչ մեկը սպանության մեջ չի մեղադրվում: «Բայց բռնության տարր կա: Իսկ եթե կա բռնություն, կան նաեւ տուժածներ»,- եզրափակեց դատախազը:
Հայկ Ալումյանը, առարկելով դատախազին, կրկին հայտարարեց, որ ընտրության չափանիշները պարզ չեն: «Այստեղ կա՛մ պետք է լինի 228 տուժած, կա՛մ ոչ ոք»,- ասաց փաստաբանը:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ամբաստանյալներից ոչ ոք սպանության մեջ չի մեղադրվում: «Ինչ վերաբերում է բարոյական վնասին, դեռ պատասխաններ չկան, թե ում, ինչպես եւ ում կողմից է պատճառվել բարոյական վնասը. մեղադրյալի պատասխանատվության հարցի քննարկումն անտեղի է»,- ասաց փաստաբանը: Փաստաբան Միհրան Պողոսյանը շեշտեց, որ անհրաժեշտ է պարզել, թե սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման ընթացքում ինչ նյութական եւ բարոյական վնաս է պատճառվել, եւ ուստի այս գործով ամենահարմար կարգավիճակը վկաների կարգավիճակն է: Փաստաբան Արամ Օրբելյանն ուշադրություն հրավիրեց կոնկրետ գործով տուժողներին որպես այդպիսին ճանաչելու վերաբերյալ փաստաթղթի բացակայության վրա (դատախազությունը կտրականապես հերքում է այս փաստարկը), եւ գործով նրանց տուժածների ցուցակում ընդգրկելու համար փաստաթղերը բավարար չեն: «Երբ այդ փաստաթուղթը լինի, այդ ժամանակ մենք կարող ենք քննարկել` ճիշտ է դա, թե սխալ»,- ասաց փաստաբանը:

Դատավոր Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ մեղադրող կողմի փաստարկներն անբավարար են` ուստի տուժածները եւ տուժածների ներկայացուցիչները կշարունակեն մասնակցությունը իրենց ներկայիս կարգավիճակով: Փաստաբան Ալումյանն առարկություն հայտնեց դատավորի որոշման կապակցությամբ` նշելով, որ այն բազմաթիվ տերմիններ է պարունակում, սակայն բովանդակություն դրանում չկա: Նա նշեց հակասությունները դատավորի հայտարարություններում: «Հիմնական գործը տարբերություն չի նախատեսում, բայց չգիտես ինչու այս գործընթացին հրավիրվել է 102 տուժած, մնացած 126-ը` ոչ: Մենք հարցնում ենք` ինչու՞  է այդպես լինում»,- հայտարարեց փաստաբանը: Դատավորն ընդհատեց փաստաբանին` հայտարարելով, որ նա կրկնվում է: Դատախազ Պետրոսյանը միջամտեց` պահանջելով պարզաբանել` քննարկվու՞ մ են արդյոք դատավորի որոշումները: «Ես բողոքարկում եմ նաեւ այն պատճառով, որ դուք թույլ եք տալիս դատախազին կոպտորեն միջամտել»,- ասաց Ալումյանը: Առարկություններ հնչեցնելու հետագա փորձերն ընդհատվեցին դատավորի կատեգորիկ հայտարարությամբ այն մասին, որ բանավեճերն ավարտված են:

Փաստաբան Միհրան Պողոսյանը, սատարելով խոսքի իրավունքից զրկված իր գործընկերոջը, հայտարարեց, որ դատավորի որոշումը զուրկ է տրամաբանությունից, եւ եւս առարկություն արտահայտեց: Դատախազ Բաղդասարյանը նպատակահարմար համարեց կարճ դասախոսություն կարդալ այն թեմայի շուրջ, որ փաստաբանն այս փուլում կարող է առարկել դատավորի գործողությունների, այլ ոչ թե որոշումների դեմ: Դատախազի հայտարարությանն արձագանքեց փաստաբան Օրբելյանը: «Դատարանն ունի միայն որոշումներ կայացնելու իրավունք: Այնպես որ դատավորի ցանկացած գործողություն որոշում է: Մենք չենք կարող առարկել դատավորի խոսելու եւ շարժվելու ձեւին»,- հիմնավոր նկատեց Օրբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ