News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բախվելով կանխիկ փողի անբավարարությանը, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր սեփական միջոցները ծախսել՝ 2020 թվականի նախագահական իր ընտրարշավը ֆինանսավորելու համար, հայտնում է Reuters-ը:

Հանրապետական նախագահը լրագրողներին ասել է, որ նախընտրական քարոզչության բյուջեն կրկնապատկվել կամ եռապատկվել է՝ 2016-ի համեմատ, բայց ինքը բոլոր ջանքերը կգործադրի:

New York Times-ը հաղորդել է, որ այս տարվա սկզբին Թրամփի ֆինանսական առավելությունը Ջո Բայդենի նկատմամբ արդեն չկա, իսկ 2019 թվականի սկզբից մինչեւ հուլիս նրա նախընտրական շտաբի եւ կուսակցության հավաքած 1,1 միլիարդ դոլարից ավելի քան 800 միլիոն դոլարն արդեն ծախսվել է:

Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեփյեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «այժմ մենք ուշադիր հետեւում ենք բյուջեին»: Ստեփյեն նշել է, որ քարոզարշավը կունենա ավելի շատ ռեսուրսներ, քան ուներ այն ժամանակ, երբ Թրամփը հաղթեց 2016-ին, եւ «մենք շատ վստահ ենք, թե ինչպես են այժմ ծախսվում փողերը եւ որտեղ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ