News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը մտադիր է 2030 թվականին տվյալների մշակման իր կենտրոնները եւ գրասենյակները ապահովել բացառապես էներգիայի վերականգնվող աղբյուրներով, Reuters լրատվական գործակալությանն ասել է ընկերության ղեկավար Սունդար Պիչայը։

Ընկերությունն այս նպատակով ստիպված կլինի դուրս գալ էլեկտրականություն օգտագործելիս ածխաթթու գազի արտանետումների փոխհատուցման տեխնոլոգիական ճյուղի նորմերի շրջանակից, ինչի համար անհրաժեշտ կլինի տեխնոլոգիական եւ քաղաքական ճեղքում։

«Այս խնդիրն այնքան վիթխարի է, որ մեզնից շատերից կպահանջվի դառնալ այդ ճանապարհի ուղեկցորդներ եւ լուծումներ ցույց տալ։ Մենք դրանում միակ խաղացողն ենք, բայց կարող ենք օրինակ ծառայել»,- հայտարարել է Պիչայը։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ արեւմտյան նահանգներում բնական հրդեհները մեծացրել են կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, եւ Google-ը ցանկանում է ավելի շատ ուշադրություն գրավել իր նոր նպատակի, ինչպես նաեւ այդ արտադրանքի գործառույթների նկատմամբ։

Անցյալ տարվա տվյալներով՝ քամու, արեւի եւ այլ վերականգնվող աղբյուրներին բաժին է ընկել Google-ի էլեկլտրաէներգիայի համաշխարհային ժամային օգտագործման 61 տոկոսը․ առանց ածխածնային աղբյուրները բավարարել են Օկլահոմայում Google-ի տվյալների մշակման կենտրոնի էլեկտրաէներգիայի ժամային պահանջի 96 տոկոսը, որն աշխատում է քամու հաշվին՝ Սինգապուրում 3 տոկոսի համեմատությամբ, որն աշխատում է գազով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ