News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քննությունն ընտրված նյութեր է ներկայացրել դատարան: Այս մասին դատական ​​նիստին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պետության նախկին ղեկավարը նշել է, որ իր կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված որհրդակցությունը «Երկրապահ» միությունում տեղի ունեցող գործընթացների հետեւանքն էր: Սակայն գործում չկա ոչ մի նյութ կամավորների միությունում տեղի ունեցածի վերաբերյալ: «Այսինքն, կան նյութեր դրա հետեւանքների մասին, բայց պատճառները չկան: Ինչպե՞ս հավատալ, որ նման նյութեր ընդհանրապես չկան: Եթե ​​չեմ սխալվում, ԱԱԾ-ից գործի 80 հատորում ընդամենը, եթե չեմ սխալվում, երեք նամակ է: Դուք հավատու՞մ եք, որ նման հանգամանքներում ԱԱԾ-ում փաստաթղթեր չկային»,- հարցրեց Քոչարյանը: Նրա խոսքով` փետրվարի 24-ով թվագրված մեկ նամակ վերաբերում է կատարվածի փաստով քրեական գործ հարուցելուն, երկրորդ նամակը` մարտի 2-ով` գործը դատախազություն տեղափոխելու մասին: «Դուք փաստեր էիք ուզում, ես դրանք ձեզ եմ ներկայացնում, դրանք շատ են: Կարող եմ շարունակել: Երբ մեկը հարցաքննում է, իսկ մյուսը, ով նրա հետ էր` ոչ: Առաջինի ցուցմունքը կա, երկրորդինը` ոչ: Այսինքն ՝ հավաքել են այն նյութերը, որոնք ցանկանում էին ներկայացնել այս գործում»,- ամփոփեց նախկին նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ