News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուների հետ։

Ներկաների անունից ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ուրախություն արտահայտեց հանդիպման առիթով՝ նշելով, որ տարածաշրջանային քսաներկու պատասխանատուներն ուխտավորաբար եկել են Սուրբ Էջմիածին իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ եւ զորանալու Սուրբ Էջմիածնի օրհնությամբ։

Հայր Սուրբը տեղեկություններ փոխանցեց հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժների եւ աշակերտների հետ ամենօրյա աշխատանքում տարածաշրջանային պատասխանատուների կարեւոր դերակատարության մասին, անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման գործընթացում արձանագրված հաջողություններին եւ առկա մարտահրավերներին։

Այնուհետեւ ՔԴԿ աշխատակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց ներկաներին նվիրյալ եւ ժրաջան ծառայության համար, ինչի շնորհիվ նաեւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան անցնող տասնհինգ տարիների ընթացքում իր հաստատուն եւ կարեւոր տեղն է ամրագրել հանրակրթական դպրոցի առարկայացանկում։ Նորին Սրբությունն իր խոսքում արձանագրեց, առարկան, լրացնելով խորհրդային աստվածմերժության տարիների բացը, անհրաժեշտ գիտելիքի մատուցմամբ ոգի եւ դաստիարակություն է ջամբել մատաղ սերնդին, ծանոթացրել Հայոց Եկեղեցու առաքելությանը, պատմությանը, կերտած հարուստ ժառանգությանը, դավանած հոգեւոր արժեքներին, ծեսին ու բարեպաշտական սովորություններին։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ «Հայոց Եկեղեցու պատմություն»-ը ազգային նկարագիր եւ ինքնություն կերտող առարկա է, որ սերմանում է ազգային-հոգեւոր արժեքներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց, որ Եկեղեցու ճանաչողությունը, աստվածճանաչողությունը, հաղորդակցությունը քրիստոնեական արժեքներին նպաստում են անձի ձեւավորմանը, հայրենասիրության եւ ազգասիրության ոգու զորացմանը։

Կարեւորելով ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների առաքելությունը՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց ներդրումը բերել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանատուներին տեղեկացրեց նաեւ առաջիկայում տեղի ունենալիք Մայր Աթոռի եւ ԿԳՄՍ նախարարության կրթական հարցերով ենթախմբերի հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շահեկան եզրահանգման գալ կրթական բարեփոխումների, այդ թվում եւ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ բարձրաձայնված մտահոգությունների եւ առաջարկությունների հարցում։ 

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց ՔԴԿ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետին նվիրյալ եւ հետեւողական աշխատանքի համար։

Զրույցի ընթացքում տարածաշրջանային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին ծառայության հետ առնչված իրենց  դիտարկումներն ու մտահոգությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ