News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու  վերջին  շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն  բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության եւ առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային եւ անզիջում պայքարի դիրքերից։

Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ եւ ընդունելի լինեն, ինչպես նաեւ ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաեւ մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առեւտրի կենտրոններում եւ սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին  բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տեւական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել եւ կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները եւ դրանց չեզոքացման կամ  հակազդման լուծումները։

Կառույցի  ղեկավարը ընդգծել է, որ վճռական  եւ հետեւողական են լինելու նաեւ հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ «Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք եւ բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի  համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն եւ աշխատանք տանելով գործընկերների հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ