News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայում վիկինգների մի քանի հարյուրավոր գերեզմաններից վերցված ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ իրական վիկինգները այդքան էլ չեն համապատասխանում ժամանակակից պատկերացումներին, հաղորդում է  Nature-ը:

Աշխարհի  տարբեր երկրներից գիտնականներ, ներառյալ ռուս հետազոտողները, ուսումնասիրել են 442 տղամարդկանց, կանանց եւ երեխաների գենոմները, որոնց մնացորդները հայտնաբերվել էին վիկինգների գերեզմաններում:  Խոսքը մ.թ.ա. 2400-ից մինչեւ մ.թ. 1600 թվականներն ընկած ժամանակահատվածի գերեզմանների մասին է, ոոնք հայտնաբերվել են ինչպես Սկանդինավիայում, այնպես էլ վիկինգների էքսպանսիայի շրջաններում:

«Բնիկ սկանդինավիացիները յուրացրել են հսկայական տարածքներ եւ տարածել իրենց ազդեցությունը Ամերիկայից մինչեւ Ասիա: Վիկինգներն իրենց հետ բերել են լեզուն, կրոնը, սոցիալ-քաղաքական կենսակերպը: Արդյունքում վիկինգներին են պատկանել ոչ միայն սկանդինավիացիները, այլ նաեւ նրանցից գենետիկորեն հեռու մարդիկ»,-ասել է Կոպենհագենի համալսարանից հնէաբան Էսկե Վիլերսլեւը:

Ընդունված է կարծել, որ վիկինգները եղել են բարձրահասակ եւ բաց գույնի մազերով, սակայն ինչպես պարզել են հնագետները, դա ընդամենը կարծրատիպ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ