News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 30
USD
493.15
EUR
578.32
RUB
6.21
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներում է առաջարկել 2016թ. կիբեռհարձակումների աղբյուրների մասին տեղեկություն տրամադրելու դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտարարել է Ասանժի փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը:

Նրա խոսքով՝ առաջարկն արել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Դանա Ռորաբեքերն ու ոմն օգնական Չառլզ Ջոնսոնը:

Փետրվարին Guardian թերթը գրել էր, որ Ասանժը Ռորաբեքերի միջոցով ներման մասին առաջարկ էր ստացել: Դրա դիմաց նա պետք է հայտարարեր 2016 թվականին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հաքերային հարձակմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին:

Սպիտակ տունը հրապարակումը կեղծիք էր անվանել:         

Ռորաբեքերն ասել էր , որ հանդիպել է Ասանժի հետ, սակայն գործել է սեփական նախաձեռնությամբ:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը 18 քրեական գործ է հարուցել ավստրալացի Ասանժի նկատմամբ: Նրան, մասնավորապես, մեղադրում են հանցանքների մեջ՝ կապված ԱՄՆ գաղտնի տեղեկության հրապարակման հետ: Ասանժին բոլոր այդ մեղադրանքներով սպառնում է մինչեւ 175 տարվա ազատազրկում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ