News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իսպանացի ակտիվիստներին հաջողվել է հասնել Վալենսիայի բնակչի վտարմանը բնակարանից, որտեղ նա ապրում էր 110 կատվի հետ միասին, գրում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Պատմությունը սկսվել էր երեք տարի առաջ, երբ տղամարդն իր 100 քմ բնակարանում երկու ոչ ստերիլացված կատու էր սկսել պահել, որոնք դրանից հետո սկսել էին բազմանալ: Սկզբում կենդանիների իրավունքների պաշտպանները նույնիսկ չէին կարողանում ճիշտ հաշվել իսպանացու հետ ապրող կենդանիների ընդհանուր թիվը: «Սա աղետ է: Ինչ-որ մեկը պետք է օգնի այս տղային»,- հայտարարել է ապաստարանի աշխատող Սալվադորա Տորմասը:

Տեղական բարեգործական կազմակերպությունները չեն կարողացել լուծել խնդիրը, ուստի կենդանիների իրավունքների պաշտպանները դիմել էին կատուների նկատմամբ բոլոր ոչ անտարբեր մարդկանց` խնդրելով վերցնել կատուներին, մինչ նրանց կպատվաստեն եւ կստերիլացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ