News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շտապում է մինչեւ տարեվերջ խստացնել ամերիկյան ընկերությունների համար որակավորված արտասահմանցի աշխատողներ վարձելու գործընթացը: Փոփոխությունները, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, կպահպանեն աշխատատեղերը ամերիկացիների համար բարձր գործազրկության ֆոնին, եւ դրանք դժվար կլինի փոխել քաղաքական տեսակետից:

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եւ Սպիտակ տան բյուջետային վարչությունը քննարկում է արագացված որոշումը, որը կնեղացնի այն «մասնագիտության» սահմանումը, որն իրավունք ունի H-1B ծրագրի շրջանակներում որակավորված աշխատողի վիզա ստանալ, հաղորդում է Reuters-ը:

Երկրորդ արագ կարգավորումը կբարձրացնի այն աշխատավարձերը, որոնք գործատուները պետք է վճարեն, որպեսզի ցույց տան, որ օտարերկրյա աշխատողները դուրս չեն մղի նույն մասնագիտության եւ նույն աշխարհագրական տարածքի ամերիկացիներին:

Այս միջոցառումները, ինչպես նաեւ արտասահմանցի ուսանողների եւ լրագրողների մուտքի արտոնագրերը սահմանափակելու վերաբերյալ նախատեսված որոշումը, կարող են լինել ընտրություններին ընդառաջ ներգաղթին վերաբերող Թրամփի վերջին քայլերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ