News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը շարունակում է հետեւել Միացյալ Նահանգների հետ իր առեւտրային գործարքի պայմաններին, բայց Վաշինգտոնի համար դրա կարեւորությունը նվազել է: Այս հայտարարությունը երկուշաբթի օրն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեյթոնում (Օհայո նահանգ) կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես լեզու է գտնում նախագահ Սիի հետ, բայց հիմա չգիտեմ` տեղի ունեցածից հետո»,- ասել է ԱՄՆ աշխատակազմի ղեկավարը` նկատի ունենալով նոր կորոնավիրուսի տարածումը: Թրամփը բազմիցս մեղադրել է ՉԺՀ իշխանություններին ներկայիս համավարակի ի հայտ գալը կանխելու համար ոչ բավարար ակտիվ միջոցներ ձեռնարկելու մեջ: «Ինձ ծանր է Չինաստանի հետ, չնայած նրանք շատ ամերիկյան ապրանքներ են գնում, եւ այս առեւտրային գործարքն անհավանական էր: Ամենայն արդարությամբ պետք է ասել` Չինաստանի իշխանությունները հավատարիմ են դրան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Մեր երկրի պատմության մեջ եգիպտացորենի ամենամեծ պատվերը: Սոյայի ամենախոշոր պատվերը: Խոշոր եղջերավոր անասունների պատվերը»,- թվարկել է Թրամփը Չինաստանի քայլերն առեւտրային գործարքում: «Սակայն,- պնդում է նախագահը,- այժմ դա ավելի քիչ նշանակություն ունի»: «Եթե մեզ չհարվածեր այս համավարակը, որը նրանք կարող էին կանգնեցնել, ապա դա շատ բան կնշանակեր: Բայց հիմա դա ինձ համար շատ ավելի քիչ նշանակություն ունի»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ-Չինաստան առեւտրային գործարքի առաջին փուլի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Վաշինգտոնում: Փաստաթուղթը ստորագրել են Թրամփը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Մասնավորապես, Չինաստանը համաձայնել է առաջին տարվա ընթացքում 76.7 մլրդ դոլարով ավելացնել ամերիկյան ապրանքների գնումները, իսկ համաձայնագրի երկրորդ տարվա ընթացքում` 123.3 մլրդ դոլարով: Խոսքը ոչ միայն գյուղմթերքների, այլ ամերիկյան այլ ապրանքների մասին է: Թրամփն ասել էր, որ գործարքը թույլ կտա Միացյալ Նահանգներին կրճատել Չինաստանի հետ երկկողմ առեւտրի մեծ դեֆիցիտը:

Արդյունքում Սպիտակ տան ղեկավարը մի քանի անգամ շեշտել էր, որ Վաշինգտոնը հետագա հարաբերությունները կկառուցի Պեկինի հետ` հաշվի առնելով, առաջին հերթին, այն, թե Չինաստանն ինչպես է իրականացնում հունվարյան համաձայնագիրը: Իսկ հուլիսի 14-ին Թրամփը CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ շահագրգռված չէ Չինաստանի հետ առեւտրային գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցություններում, եւ դրա պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: «Մենք հիանալի առեւտրային համաձայնագիր կնքեցինք, բայց թանաքը դեռ չէր չորացել, երբ համավարակը հարվածեց մեզ»,- պնդում էր Սպիտակ տան ղեկավարը:

Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 16-ին հույս էր հայտնել պահպանել հունվարյան գործարքը: Ընդ որում, ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել էր, որ Պեկինը կորոնավիրուսի մասին որեւէ տեղեկություն չի թաքցնում: Նա ափսոսանք էր հայտնել, որ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են վիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանին վարկաբեկելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ