News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարի Բելառուսի պատմության մեջ կմնա որպես ծայրաստիճան հուզիչ շրջան: Այս մասին հայտարարել է Belarwusi նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդմնակալության արարողության ժամանակ, փոխանցում է BelTA-ն:

«Մեր պետականությանն աննախադեպ մարտահրավեր նետվեց` անկախ պետությունների կործանման բազմիցս մշակված հուսալի տեխնոլոգիաների մարտահրավեր: Բայց մենք շատ քչերի թվում էինք, գուցե` նույնիսկ միակը, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չունեցավ: Եվ դա բելառուսների ընտրությունն է, ովքեր ոչ մի դեպքում չեն ցանկանում կորցնել երկիրը»,- շեշտել է նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ այս իրադարձությունները թույլ տվեցին համոզվել, որ բելառուսների ճնշող մեծամասնությունը սիրում է իրենց հողը, խաղաղություն, հանգստություն եւ բարեկեցություն է ցանկանում: «Չնայած դրսից սատանայորեն ճկուն հրահրումներին` մենք պահեցինք հարգանքը միմյանց նկատմամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ