News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան ցանկանում է հակաօդային պաշտպանության նոր համակարգ գնել Իսրայելի կառավարությունից, հայտնում է AP-ն` վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Չեխիան ցանկանում է ձեռք բերել SPYDER համակարգ, որն արտադրում է իսրայելական պետական ​​Rafael Advanced Defence Systems Ltd. ընկերության կողմից եւ ի վիճակի է պաշտպանություն ապահովել ինքնաթիռներից, ուղղաթիռներից, ռմբակոծիչներից, թեւավոր հրթիռներից եւ այլ զենքերից:

Պաշտպանության նախարար Լյուբոմիր Մեթնարը հայտարարել է, որ իսրայելական համակարգը չեխական բանակի արդիականացման բանալին կդառնա: Այն կփոխարինի խորհրդային ժամանակների հնացած 2K12 KUB հակաօդային համակարգին:

Չեխական զինվորականները հայտարարել են, որ վերլուծել են յոթ արտադրողների ինը համակարգերը` նախքան իսրայելականն ընտրելը:

Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ մոտ 430 միլիոն դոլար արժողությամբ գործարքը կստորագրվի 2021 թվականի սկզբին` երկու տարի անց մատակարարմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ