News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին Ծովագյուղում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի գործով կա 1 ձերբակալված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից` այլ մանրամասներ չհայտնելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գեւորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը եւ նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաեւ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը եւ Սեւանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Կայքի տեղեկություններով՝ պատճառը այն է, որ  «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ