Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը որոշում է կարացրել ռազմաճակատի երկայնքով հակահարձակողական գործողություն սկսելու մասին: Այդ մասին կիրակի հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Նախարարությունը նաեւ հայտնել է, որ Ղարաբաղում խոցվել է Ադրբեջանի Օդուժի ռազմական ուղղաթիռ. անձնակազմի անդամները ողջ են:
«Ադրբեջանի Օդուժի ռազմական ուղղաթիռը խոցվել է Թերթերի ուղղությամբ. անձնակազմի անդամները ողջ են»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: