News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հակառակորդը վաղ առավոտյան լայնամասշտաբ հարձակում է սկսել մեր հայրենիքի Արցախի հատվածի ուղղությամբ, այդ պահից դիմել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոշ հայտարարություններ կան, որոշները սպասվում են, բայց այս պահին ամեն ինչ որոշվում է մարտադաշտում, դիվանագիտությունը եւ քաղաքականությունը պետք է ամրապնդեն մարտադաշտում տեղի ունեցողը, քանի որ դրանք չեն կարողացել կանխել պատերազմը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է   ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Կառավարությունը ռազմական դրություն է հայտարարել, այժմ ԱԺ-ն, իրավունքի ուժով, նիստ է գումարելու, զեկուցողը վարչապետն է կամ նրա ներկայացուցիչը, կան հարցեր, ամեն խմբակցություն կարող է երկու ելույթ ունենալ։ Ազգային ժողովը, կարծում եմ, հայտարարություն կընդունի, ինչի մասին հավելյալ կտեղեկացնենք։ Բոլոր քաղաքական ուժերը առավոտից հայտարարում են, որ բոլոր տարաձայնությունները մի կողմ են դնում, այդ հայտարարությունը նույնպես շուտով կտարածվի: Չեմ կարող ասել՝ նիստը բաց է, թե փակ, սպասենք, տեսնենք», ասել է Էդմոն Մարուքյանը, ավելացնելով, որ եթե կարիք լինի զորակոչվելու՝ իրենք պատրաստ են։

Է.Մարուքյանը հիշեցրել է, որ դեռ երեկ առավոտյան թշնամին ներքին եւ արտաքին ճակատում խոսում էր պատերազմի մասին.

«Այսինքն, մարգարե պետք չէ լինել, որ պատերազմ է լինելու։ Վերջին բրիֆինգի ժամանակ ասացի, որ պետք է սկսել բանակցությունները, թե չէ պատերազմ կլինի։ Բանակցություններ չկային եւ պատերազմը սկսվեց։ Հիմա պետք է ամեն ինչ անել, որ մարտադաշտում ամեն ինչ լավ լինի։ Մենք փակ ռեժիմով քննարկում էինք նախաձեռնել, վարչապետը նախընտրեց Հ1-ին հարցազրույց տալ, որը, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է։ Հիմա մենք այլ ռեժիմի մեջ ենք։ Խորհրդարանական երկրում ոչ մի կոնֆիդենցիալ բան չի կարող լինել»։ 

ՀԱՊԿ-ին դիմելու հարցը եւս քննարկվելու է ԱԺ հատուկ նիստում, ասել է Մարուքյանը.

«ՀԱՊԿ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք, որ շարժիչ ուժը  Ռուսաստանն է։ Ամեն բան այս պահին, ՀԱՊԿ-ի մասով, կախված է Ռուսաստանից։ Եթե կարիք լինի, որ պաշտոնապես դիմենք ՀԱՊԿ-ին՝ կդիմենք։ Մենք գիտենք, որ Նախիջեւանում էլ կուտակումներ կան, եւ պետք է քննարկենք ու տեսնենք, ամեն դեպքում, Հայաստանի վրա ոտնձգություն լինի, ապա կարող ենք դիմել», ասել է Էդմոն Մարուքյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ