News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակիչության շրջանում:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է Կիպրոսի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է հունական City Times-ը:

«Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին: Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը հայ գործընկերոջը հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` միջազգային իրավունքի հիման վրա բանակցային գործընթացի միջոցով Մինսկի խմբի շրջանակներում, եւ դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողություն եւ միջամտություն»,- նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ