News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիացի զինյալները աշխատանքի համար գրանցվել են թուրքական մասնավոր պահնորդական ընկերությունում որպես Ադրբեջանում «սահմանապահներ», հայտնում է The Guardian-ը։ 

Սիրիացի զինյալների հնարավոր ուղարկումը արտասահմանում հզորության պրոյեկտման Թուրքիայի աճող ախորժակի նշանն է եւ Մոսկվայի հետ տարածաշրջանային մրցակցության եւս մեկ դաշտի բացում։ Անկարան արդեն իշխանության համար Ռուսաստանի դեմ պայքարում ներգրավված է Սիրիայում եւ Լիբիայում, իսկ հիմա լարվածությունը կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։

The Guardian-ը զրուցել է զինյալների կողմից վերահսկվող սիրիական վերջին անկյունում բնակվող 3 տղամարդու հետ։ Նրանք ասել են, որ երկարատեւ պատերազմները եւ սարսափելի աղքատությունը իրենց ստիպել են գրանցվել զինյալների առաջնորդների մոտ, որոնք իրենց խոստացել են մասնավոր թուրքական պահնորդական ընկերությունում աշխատանք արտասահմանում։ Նրանք նախատեսում են Թուրքիայի սահմանը հատել՝ մինչեւ իրենց Ադրբեջան ուղարկելը։

Դիտորդները հարց են տալիս՝ ինչո՞ւ Ադրբեջանի լավ պատրաստված եւ զինված ԶՈւ-ն սիրիացի վարձկանների կարիք ունի։ Սակայն զինյալների կողմից վերահսկվող սիրիական Իդլիբ նահանգում մարդիկ ասում են, որ հավաքագրումը սկսվել է մեկ ամիս առաջ։

Ազազում բնակվող երկու եղբայր՝ Մուհամմադը եւ Մահմուդը, որոնք խնդրել էին իրենց անունները փոխել, ասել են, որ սեպտեմբերի 13-ին իրենց կանչել են Աֆրինի ռազմական ճամբար։

Ժամանելուն պես Թուրքիայի կողմից աջակցվող «Սուլթան Մուրադի» ստորաբաժանման հրամանատարը նրանց հայտնել էր, որ Ադրբեջանում դիտակետերի եւ նավթագազային օբյեկտների պաշտպանության համար երեք կամ վեց ամսվա աշխատանք կա` ամսական 7000-10.000 թուրքական լիրա (700-1000 ֆունտ ստերլինգ) աշխատավարձով, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան նրանք կարող էին վաստակել տանը:

Հրամանատարը մանրամասներ չի հայտնել, թե դա ինչ աշխատանք է, որքան է տեւելու գործուղումը: Տղամարդիկ նույնպես չգիտեն, թե ինչպես է կոչվում թուրքական պահնորդական ընկերությունը եւ ով է վճարելու իրենց աշխատավարձերը:

«Մեր առաջնորդը մեզ ասել է, որ մենք չենք կռվելու, այլ պարզապես օգնելու ենք ապահովել որոշ տարածքների անվտանգությունը»,- ասել է Մուհամմադը: «Մեր աշխատավարձը բավարար չէ ապրելու համար, ուստի մենք դրանում գումար վաստակելու հիանալի հնարավորություն ենք տեսնում»:

Ինչպես եւ Ադրբեջանի առաջարկի դեպքում` Լիբիա մեկնած տղամարդկանցից ոմանք ասել են, որ իրենց հայտարարել են, որ աշխատելու են պահնորդական խմբում, բայց փոխարենն իրենք ներքաշվել են առաջնագծի մարտերում: Շատերը նաեւ հայտնում էին, որ հրամանատարները վերցնում էին իրենց աշխատավարձի 20 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ