News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հայաստանին եւ Ադրբեջանին ճգնաժամի խաղաղ կարգավորման կոչ է արել։ Նա այս մասին լրագրողներին ասել է «Բելգրադը ջրի վրա» համալիրում «Պատկերասրահ Բելգրադ» առեւտրի կենտրոնի շինարարության ստուգման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական եւ բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձեւականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարեւոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր եւ բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- հայտարարել է Վուչիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ