News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

COVID-19-ի համավարակը «աննախադեպ վնաս» է հասցրել, հատկապես` զարգացող շատ երկրների տնտեսություններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` նշելով, որ աշխարհը չի արձագանքել «այդ երկրներին եւ համայնքներին անհրաժեշտ զանգվածային եւ հրատապ աջակցությամբ», հաղորդում է AP-ն:

Ըստ նրա` ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում եւ զարգացած երկրների մեծ մասում կառավարությունները ՀՆԱ-ի երկնիշ թվով գնահատվող օգնության փաթեթներ են ընդունել, որոնք կօգնեն հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը եւ դրա հետեւանքները: «Խնդիրը ռեսուրսների մոբիլիզացումն է` զարգացող երկրներին նույնն անել թույլ տալու համար»,- ասել է նա Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսի եւ Կանադայի վարչապետ Զասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել ավելացնել Արժույթի միջազգային հիմնադրամի ռեսուրսները, այդ թվում` փոխառության հատուկ իրավունքի նոր բաշխման եւ գոյություն ունեցող հատուկ փոխառության իրավունքների կամավոր վերաբաշխման միջոցով: Նա ասել է, որ շատ երկրներ պարտքի մարման շտապ կարիք ունեն եւ կոչ է արել տարածել պարտքի կասեցումն օգնության կարիք ունեցող բոլոր զարգացող եւ միջին եկամուտ ունեցող երկրների վրա: Մասնավոր հատվածը, այդ թվում` վարկանիշային գործակալությունները, նույնպես «պետք է մասնակցեն օգնության տրամադրմանը»,- ասել է նա:

ՄԱԿ-ի ղեկավարը նշել է, որ իրեն հաճելի է տեսնել, որ աշխարհի ավելի քան 40 առաջնորդ եւ ԱՄՀ, Համաշխարհային բանկի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության եւ Աֆրիկյան միության ղեկավարներ «համախմբվել են այս համարձակ քաղաքականության շուրջ»:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել 35 միլիարդ դոլար տրամադրել, այդ թվում 15 միլիարդը` անմիջապես, ACT-Accelerator-ին ֆինանսավորման համար` բոլոր երկրների համար ախտորոշման, բուժման եւ պատվաստանյութերի հավասար հասանելիություն ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ