News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրումը եւ Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակը: Այս մասին Բորելը հայտնել է Twitter-ում:

«Ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի եւ դեէսկալացիայի կարեւորության, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրների, մասնավորապես արեւելյան Միջերկրական ծովի իրադրության մասին»,- գրել է Բորելը:

Ակնկալվում է, որ իրավիճակը Միջերկրական ծովի արեւելքում, ԵՄ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կդառնան Եվրամիության առաջնորդների հինգշաբթի օրը մեկնարկվող երկօրյա գագաթաժողովի թեմաները։ Գագաթաժողովի մյուս թեմաները կլինեն Չինաստանը, Բելառուսը եւ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի շուրջ ստեղծված իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ